Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։ «Մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով։ Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի։ ՊԲ մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր …