Կկարողանա՞ արդյոք Ադրբեջանը վերաբնակեցնել գրավված տարածքները․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի կողմից գրավված տարածքների վերականգնման համար հարկավոր են միլիարդավոր դոլարներ, սակայն որտե՞ղից պետք է Ադրբեջանը գտնի այդ գումարները, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար ու պատրաստ են արդյոք ադրբեջանցիները թողնել իրենց հարմարավետությունն ու քաղաքներում անվտանգությունը և վերադառնալ տարածքներ, որտեղ պետք է ամեն ինչ սկսել զրոյից. գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվականը նշում է, որ ղարբաղյան հակամարտության հետևանքով կան երկու խմբի փախստականներ։ Մի մասն արդեն վերադառնում է, մյուսները՝ կարող են վերադառնալ իրենց տներ մոտակա տարիներին։ Իսկ ոմանք էլ ընդհանրապես կորցրել են հույսները։

1992-1994 թթ. առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ շուրջ 350 հազար հայ է դարձել փախստական, որոնք լքել են Ադրբեջանը, հիմնականում Բաքուն ու այլ խոշոր քաղաքները, ինչպես նաև խորհրդային Հայաստանը լքած շուրջ 200 հազար ադրբեջանցիները։ Նրանց վերադարձի հույսը չափազանց փոքր է, քանի որ երկրները չեն հարթել դիվանագիտական հարաբերությունները ու չեն վերադարձել խաղաղ կյանքի։

Լրատվականը նշում է, որ «փախստականների ամենամեծ խումբը, ավելի ճիշտ ՝ ներքին տեղահանված անձինք, ավելի քան 500,000 ադրբեջանցիներ են հենց Ղարաբաղից և նրա հարակից յոթ շրջաններից, որոնք Ադրբեջանը գրավել է վերջին պատերազմում»: Սակայն նրանց վերադարձը ևս այնքան էլ հեշտ չէ ՝ մի քանի օբյեկտիվ պատճառներով․ ականներ, նոր լարվածություն և փող:

Նախկին ռազմական գործողությունների տարածքն ականապատված է, այս և նախորդ պատերազմից հետո կան հազարավոր չպայթած զինամթերքներ, իսկ դրանց ականազերծման համար կպահանջվի մի քանի տարի: Ականազերծումն իրականացվում է ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ Ռուսաստանի կողմից, և արդեն կան տասնյակ զոհեր ՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:

Մեկ այլ խնդիրն է փողը: Ադրբեջանի տնտեսությունը, ինչպես աշխարհի մյուս երկրներինը, տուժել է համաճարակից: Միլիարդավոր դոլարներ կծախսվեն  Ֆիզուլի, Աղդամ և այլ քաղաքների ավերակների վերականգնման վրա: Անհրաժեշտ է վերակառուցել դպրոցներ, հիվանդանոցներ, կառուցել ճանապարհներ, վերականգնել արտադրությունը:

Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ կնքել է վերակառուցման պայմանագրեր, իսկ իրանական ընկերությունները պատրաստ են վերականգնել էլեկտրակայանները: Բայց այս վերականգնումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի, այլ ոչ թե արտաքին ներդրումների հաշվին:

BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ մինչ օրս Ադրբեջանի կառավարությունը չի նշել փախստականների վերադարձի կոնկրետ ժամկետները: Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարությունը չի պատասխանել տարածաշրջանի վերակառուցման ծրագրերի և ռազմավարության վերաբերյալ BBC- ի գրավոր հարցումին: Ֆինանսների նախարարությունից լրատվականին խորհուրդ են տվել կապվել` «օկուպացիայից ազատագրված» տարածքներում խնդիրների լուծմամբ զբաղվող համակարգող շտաբի հետ, սակայն այնտեղից խոստացել են զանգահարել ու այդպես էլ չեն զանգահարել լրատվականի լրագրողին։

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը BBC- ին հայտնել է, որ չի կարող նշել ժամկետները, թե երբ շրջաններից որևէ մեկը կականազերծվի: Ավելի վաղ այս գերատեսչության ներկայացուցիչներից մեկը BBC- ին հայտնել էր, որ դա կախված է տեղագրական շատ գործոններից և նրանից, թե դեռ քանի կազմակերպություն է ներգրավվելու ականազերծման գործընթացում:

Գործակալությունում աշխատում է 560 մարդ, որոնցից յուրաքանչյուրը կարող է օրական ականազերծել 25 քմ տարածք: Այս տեմպերով հողերի ամբողջական ականազերծման համար Ադրբեջանիc կպահանջվի ավելի քան 10 տարի:

Տաթև Ֆռանգյան