Պատերազմում կորցրի երկու տղաներիս. պահանջում եմ, որ բացահայտվի իրենց զոհվելու պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

44-օրյա պատերազմում իր 18-ամյա և 21-ամյա որդիներին կորցրած Արթուր Թևոսյանը պահանջում է պարզել նրանց զոհվելու պատճառները։ Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում Արթուր Թևոսյանը պատմեց, որ իր որդիներին 73 այլ զինվորի հետ, հոկտեմբերի 11-ին,  դիրքերից իջեցրել են ու տարել Հադրութի ուղղությամբ, որտեղ էլ նրանք զոհվել են։

«Դրանից հետո ոչ մի տեղեկություն չունենք նրանց մասին, մի քանի ամիս էր մեզ խաբում էին, որ նրանք ապահով վայրում են, բայց հետո ԴՆԹ հանձնեցինք և տղաներիս մարմինները գտանք. նրանց  հուղարկավորել ենք Եռաբլուրում։ Իրենց հրամանատարների հետ կապ եմ հաստատել, որ գան, բացատրության տան, թե ինչ հանգամանքներում են զոհվել որդիներս, բայց ապարդյուն»,- նշեց Թևոսյանը։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Արթուր Թևոսյանը երկու անգամ եղել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, բայց գործն առաջ չի գնում։ Արթուր Թևոսյանը պահանջում է, որ գործի քննվի ԱԱԾ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում: