Արքայազն Հարին ժամանել է Մեծ Բրիտանիա ՝ պապի հուղարկավորությանը մասնակցելու․ Daily Mail

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Արքայազն Հարին ժամանել է Մեծ Բրիտանիա ՝ իր պապի ՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը մասնակցելու համար: ԱՄՆ-ում բնակվող Սասեքսի դուքսը իր կնոջ՝ Մեգան Մարքլի հետ իր տված սկանդալային հարցազրույցից հետո վերադարձել է հայրենիք։ Սա Հարիի առաջին այցն է Մեծ Բրիտանիա ՝ սկսած 2020 թվականի մարտից, երբ նա կնոջ և որդու հետ մեկնել է Կանադա:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ նա Լոնդոն է ժամանել Լոս Անջելեսից շաբաթ երեկոյան՝ ապրիլի 10-ին։ Ժամանելուն պես նաև ուղևորվել է Նոթինգհեմի քոթեջ, քանի որ Վինձորի ամրոցում իրեն հատկացված քոթեջը,  որտեղ նա ապրել է մինչ թագավորական պարտավորություններից հրաժարվելը, փոխանցել են Եվգենիա արքայադստերն ու նրա ամուսնուն՝ Ջեք Բրուքսբենկին։ Զույգը վերջերս երեխա է ունեցել։

Բրիտանացի լրագրողները կարծում են, որ հուղարկավորության ժամանումը Հարի համար լավ հնարավորություն է հաշտվել հարազատների հետ իր կնոջ սկանդալային հայտարարություններից հետո։ Մասնավորապես վերջինս Բրիտանիայի թագավորական ընտանիքին մեղադրել է ռասիզմի մեջ ու հայտնել, որ իր ամուսնու հարազատները նրան գրեթե հասցրել էին ինքնասպանության։

Հիշեցնենք՝ արքայազն Ֆիլիպը մահացել էր ապրիլի 9-ին։ 2 ամիս անց նա պետք է դառնար 100 տարեկան։ Հուղարկավորությունը նշանակված է ապրիլի 17-ին։

Տաթև Ֆռանգյան