Գեներալի պագոն են կրում, բայց քաղաքական ղեկավարությանը զեկուցում են, թե հրթիռը 10 տոկոս է պայթել. Սամվել Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Բոլորը

Ես չեմ ուզում հաստատել «Իսկանդերի» կիրառվել-չկիրառվելը, որովհետև ես նոյեմբերի 6-ից Երևանում էի, իսկ ըստ նրանց՝ այն կիրառվել է նոյեմբերի 7-ին: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ցանկացած հրթիռ ունի անձնագիր։ Ամեն տարի ստուգում է անցնում հրթիռը, գրվում է,  թե ով է անցկացրել այդ ստուգումը, ինչ խնդիրներ ունի հրթիռը։ «Իսկանդերն» ունի մի քանի տեսակի հրթիռ։ Մենք չգիտենք, եթե կրակրել են, որ տարբերակով են կրակել և ինչի դեմ են կրակել: Եթե հետևակի դեմ են կրակել, ապա դա օդում բացվում է, մեկը դառնում է 100-200 և ամբողջ հրապարակը փոքր ռումբերի նման պայթում է։ Կարող է ամպ է եղել, դու մի հատ ռումբ ես տեսել, ասում ես՝ 10 % է պայթել, բայց հրթիռ է դա, ձևն է այդպես։ Ո՞նց այդ մարդկանց բացատրեմ, եթե իրենք գեներալի պագոն են կրում, զեկուցում են քաղաքական ղեկավարությանը, որ հրթիռը 10 % է պայթել: Չեն հասկանում, որ դա խփել է բեկորային, և դա այդպես է ցույց տալիս: Այսինքն՝ մի հատը տեսել ես, դրանով ես կողմնորոշվել: Սրանով իրենք իրենց բերանով ասում են, որ իրենք իրենց տեղում չեն: Դուք չեք ուզում ճշմարտությունը լսել: Փաստորեն հրամանատարությունը չի հասկանում, որ հրթիռը խփել է բեկորային, դրա համար զեկուցել են, որ պայթել է 10 տոկոսով»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը հայտարարեց, որ սխալ է համարում, որ «Իսկանդերի» օգտգործման մասին բարձրաձայնվել է. «Գեներալ-գնդապետ ես, դու գիտես, որ փաստաթուղթ ես ստորագրել դա գնելուց, որ Հայաստանը միայն իր տարածքի հետ կապված խնդրի դեպքում կարող է օգտագործել: Դուք դա բարձրաձայնում եք, դուք դրանով հանցագործություն եք կատարում»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը հրապարակել է հրթիռի բեկորները, նա արձագանքեց. «Ադրբեջանն ինչ ուզում է, կարող է հրապարակել: Ադրբեջանը հանցագործ է, նա եթե ցույց տա, թե ինչեր է կրակել, որտեղից է կրակել, լավ չի լինի: