ՏՄՊՊՀ-ում կաթնամթերք արտադրողների հետ քննարկում է տեղի ունեցել անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու թեմայով

Լուրեր

08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկում. տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից:

Քննարկմանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես է եկել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, մասնակցել են հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ներկայացուցիչներ, տնտեսվարողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը մրցակցության խախտումների կանխարգելմանն ուղղված հերթական միջոցառումն է նախաձեռնել, որին այս անգամ հրավիրվել են կանթամթերք արտադրողները: Նպատակն է հորդորել տնտեսվարողներին կաթնամթերքը մակնշել օրենսդրության պահանջներին համաձայն՝ հստակ տարանջատելով կաթնային յուղի փոխարինիչով և կաթնային մթերքները, որպեսզի սպառողները մոլորության մեջ չընկնեն: Նրա խոսքով՝ ոլորտում երեք փուլանի ուսումնասիրություն է իրականացվել, և յուրաքանչյուր փուլից հետո ավելի նվազ չափով խախտումներ են հայտնաբերվել, սակայն դաշտը դեռևս ամբողջությամբ զերծ չէ իրավախախտումներից:

«Կարծում եմ՝ ժամանակը եկել է, որպեսզի բոլորն աշխատեն հնարավորինս մրցակցային և օրինական դաշտում: ՀՀ-ում հնարավոր է արտադրել տեխնիկական կանոնակարգերին համապատասխան մթերք, և շուկայում ունենալ տեղ: Դրա վառ ապացույցն են դաշտում գործող բարեխիղճ տնտեսվարողները»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Միջոցառման ընթացքում ՏՄՊՊՀ աշխատակիցները ներկայացրել են կաթնամթերքի որոշ տեսակների մակնշման, օրգանական, էկո, բիո և համարժեք այլ եզրույթների կիրառման օրենսդրական պահանջները, անդրադարձ կատարել ոլորտում հանձնաժողովի հայտնաբերած իրավախախտումների կոնկրետ դեպքերին, պատասխանել մասնակիցների հարցադրումներին: