Դոնալդ Թրամփի իմփիչմենթի երկրորդ դատական քննությունը տեղի կունենա հաջորդ ամիս։ Նման համաձայնության են եկել Սենատում Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, գրում է BBC news-ը։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները երկուշաբթի Սենատ կուղարկեն «ապստամբություն հրահրելու» մասին մեղադրանքը: Սակայն գործի քննությունը չի մեկնարկի մինչև փետրվարի 8-ը՝ Թրամփի պաշտպաններին հնարավորություն ընձեռելով երկու շաբաթ կառուցել իրենց պաշտպանությունը։ Դեմոկրատները մեղադրում են երկրի …

