Անկարայի դատարանն ազատ է արձակել Մոնտրոյի կոնվենցիայի պահպանման կողմնակից 14 նախկին ծովակալների

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
Բոլորը

Անկարայի դատարանը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել 14 նախկին ծովակալների, որոնք ձերբակալվել էին ի պաշտպանություն Մոնտրոյի կոնվենցիայի և հանրապետության սահմանադրության փոփոխության դեմ նամակի հրապարակումից հետո, հայտնում է թուրքական CNN Türk-ը:

Ծովակալները շարունակում են մնալ, որպես Անկարայի գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործով անցնող անձինք։ Նրանց արգելվել է լքել Անկարայի սահմաններն ու արտերկիր մեկնել։ Իշխանությունները խնդրել են դատարանին կալանքի տակ թողնել կասկածյալներից մեկին՝ նախկին ծովակալ Էրդուն Մենգիին, որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու նպատակով հանցավոր համաձայնության գալու համար։ Սակայն դատարանը, այնուամենայնիվ, նրան չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել։

Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին սոցկայքերում 104 թուրք նախկին ծովակալների ուղերձն էր հայտնվել, որում նրանք իրենց անհանգստությունն էին հայտնում Բոսֆորի նեղուցին զուգահետ «Ստամբուլի» նեղուցի ստեղծման ու Մոնտրոյի կոնվենցիայի միջազգային պայմանագրերը չեղյալ հայտարարելու սպառնալիքի պատճառով։

 

Տաթև Ֆռանգյան