Գործարկվում է ճամփորդային «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն ընդունել են որոշումներ։ Փետրվարի 1-ից երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի: Քաղաքացիները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա։ Սա պիլոտային ծրագիր է, որը կգործի փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում նշեց, …

