Ղարս-Գյումրի-Վանաձոր-Դիլիջան- Իջևան մինչև Դերբենդ. սա Թուրքիային որպես այլընտրանքային ճանապարհ կարող ենք առաջարկել: «Տնտեսական նոր հնարավորություններ Հայաստանի համար: Ապաշրջափակում. ռիսկերը և առավելությունները: Տնտեսության զարգացման նոր ուղղություններ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Մենք այս ուղղությամբ պետք է լուրջ քաղաքականություն իրականացնենք: Կառաջարկեի, որ Ազգային ժողովում քննարկում կազմակրպվի այս հարցի շուրջ: …

