Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում:Երևանի քաղաքային իշխանությունը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշեց Կարապետյանը:

