Խաղաղություն պետք է լինի՝ ի հեճուկս Ալիևի կամ՝ է՛լ ավելի լավ՝ առանց Ալիևի․ Լենա Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:55
31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Այսօր շատ խոսվեց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացված պուրակի մասին, և մեր արտաքին գերատեսչությունը հրապարակեց պաշտոնական վերաբերմունքը: Հավատացած եմ, որ մեր պետությունը, մեր երեխաներն ու նրանց սերունդները շատ ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիևը և նրա ֆաշիստական մարդասպան համակարգը կգոյատևի: Այս մասին Ազգային Ժողովում  հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ մարդասպանության վայրագություններն իր ժողովրդին ողջ աշխարհին ի ցույց դնելով՝ Ալիևը մարտահրավեր է նետել, ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ընդունված են պատերազմների և ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ և թանգարաններ ունենալ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունները:

Լենա Նազարյանը նշեց, որ համաձայն է գործընկերների գնահատականներին, բայց չի ուզում, որ Ալիևի հետ մեկտեղ թիրախավորվի տարածաշրջանում խաղաղ ապրելու մեր մեծ ձգտումը։

«Ի՞նչ անել, երբ հարևան երկիրը նվիրագործում է պատերազմը, մարդասպանությունը և այլատյացությունը. իրավական, քաղաքական, միջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել գարշելի երևույթը և դրա հեղինակին, այլև ի հեճուկս Ալիևի՝ շարունակել ներդնել մեր անկեղծ  ջանքերը մեր տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար: Հավատացած եմ, որ մեր 30 տարվա պետությունն ունի կամք ու կարողություն՝ հաղթելու տարածաշրջանում ֆաշիզմը, այլատյացությունը և ավտորիտարիզմը: Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց, մենք պետք է ցույց տանք, թե ինչպես կհաղթենք ֆաշիզմը մեր տարածաշրջանում, որտեղ ապրում և շարունակելու ենք ապրել: Խաղաղությունը պետք է լինի բոլոր ժողովուրդներինը այս տարածաշրջանում՝ ի հեճուկս Ալիևի, կամ էլ ավելի լավ առանց Ալիևի»,- նշեց Նազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: