Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են․ իրենք չեն դադարի մեզ ոչնչացնելու նկրտումները․Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը պետք է պարզ ու հստակ արձանագրի՝ Թուրքիան ու Ադրբեջանը մեր թշնամիներն են։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Ալիևը հայտարարում է, որ Երևանը, Սևանը, առհասարակ Հայաստանը, Արցախը՝ մեր պատմական հողերը, մեր տունը իր քոչվոր ցեղինն է։ Նրանք կովկասյան թաթարներ էին մինչև 20-րդ դարի սկիզբ, քոչվոր ցեղերի հավաքածու, 20-րդ դարի սկզբին դարձան ադրբեջանցի՝ իրանցիներից գողացած անվանումը կպցնելով իրենց վրա։ Մենք զայրանում ենք, ասում ենք՝ ինչի՞ համար են իրենք մեզ հետևողական սպանում ու ատում։ Դրա հետ մեկտեղ ասում ենք՝ մենք չպետք  է իրենց վերաբերվենք որպես թշնամի, փորձենք չվերաբերվել որպես թշնամի, փորձենք մի բան փոխել։ Չի փոխվի, հավատացնում եմ ձեզ։ Ավելին, որ վայրկյանին մենք իրենց չընկալենք որպես թշնամի ու վտանգավոր տարր, այդ պահից սկսած կրկին պատերազմ սկսվի։ Ձեզ հարց տվեք՝ երբ հակահայկական թեզերը հանում ես Ադրբեջանի պետական գաղափարախոսության միջից, տակը ի՞նչ է մնում։ Ոչ մի բան։ Գիտե՞ք ինչու են իրենք մեզ ատում ու ուզում ոչնչացնել, շատ պարզ պատճառով, որովհետև իրենք ուզում են վերամիավորվել պանթուրանական պրոյեկտի շրջանակում։ Իսկ քանի դեռ հայերը տարածաշրջանում են, կապ չունի ինչ կարգավիճակով, իրենք չեն դադարի մեզ ոչնչացնելու իրենց բոլոր նկրտումները»,- նշեց Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: