Վրաստանում մեկնարկել են ընդդիմադիր Մելիայի գործով լսումները․ նրան կարող են ազատ արձակել հենց դատարանի դահլիճից

Լուրեր

13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիի քաղաքային դատարանում  մեկնարկել է Վրաստանի գլխավոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի գործով դատավարությունը՝   նրա կողմնակիցների բողոքի ցույցերի ֆոնին, գրում է Sputnik-Georgia-ն:

Դատավորը բավարարել է փաստաբանների միջնորդությունն ու թույլ է տվելի Մելիային ներկա գտնվել այսօրվա դատավարությանը։

Մելիայի գործով լսումները պետք է տեղի ունենային ապրիլի 8-ին, սակայն հետաձգվել էին մի քանի օրով դատապարտյալի խնդրանքով, որն անձամբ ցանկանում էր ներկա գտնվել լսումներին։

Ակնկալվում է, որ դատարանն այսօր կվերանայի Մելիայի խափանման միջոցը։ Ինչպես լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Կոնդախաշվիլին, մեծ է հավանակությունը, որ իր պաշտպանյալին ազատ կարձակեն հենց դատարանի դահլիճից։

Հիշեցնենք՝ «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան մեղադրվում է խմբային բռնություն կազմակերպելու համար 2019 թվականի հունիսի 21-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ ցուցարարները փորձեցին գրոհել խորհրդարանի շենք: Նա կալանավորվել էր այս տարվա փետրվարի 23-ին `գրավի վճարումը մերժելուց հետո:

 

Տաթև Ֆռանգյան