ԱՄՆ-ը լրացուցիչ 500 զինծառայող կտեղակայի Գերմանիայում

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԱՄՆ-ն աշնանը  լրացուցիչ 500 զինծառայող կտեղակայի Գերմանիայում։ Այս մասին այսօր Բեռլինում գերմանացի իր գործընկեր Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Օսթինը բարձր է գնահատել Գերմանիայի ջանքերը, որոնք ուղղված են պաշտպանական ծախսերի ավելացմանը: Իր հերթին, Կրամպ-Կարենբաուերը ԳԴՀ տարածքում եւս 500 զինծառայող տեղակայելու ԱՄՆ որոշումն անվանել է «համագործակցության հստակ ազդանշան», իսկ Օսթինին ՝ «այդ երկրի բարեկամ»: 67-ամյա Լլոյդ Օսթինը ժամանակին ծառայել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և, իր խոսքով, «անձնական զգացմունքներ» ունի Գերմանիայի նկատմամբ:

Հավելենք, որ ներկայումս Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում տեղակայված են շուրջ 34,5 հազար ԱՄՆ զինծառայողներ: 2020-ի հուլիսին նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գերմանիայից ամերիկյան զորակազմի մեկ երրորդի դուրսբերման մասին: Թրամփը սա անվանել էր իր տեսակի մեջ պատիժ այն բանի համար, որ Բեռլինը,  ըստ նրա՝ բավարար միջոցներ չի հատկացնում պաշտպանությանը, ՆԱՏՕ-ում վճռականություն չի դրսևորում և ապավինում է ԱՄՆ-ի պաշտպանության վրա։ Թրամփի այս ծրագրերը մտահոգությունների և քննադատությունների տեղիք էին տվել հենց բուն ԱՄՆ-ում:

Տաթև Ֆռանգյան