Ֆանտաստիկա է, տնտեսագիտություն այդտեղ մի փնտրեք։ Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Կառավարության նախորդ շաբաթվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հնչեցրած թվերին։ Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել էր նախագիծ, որով առաջարկվում էր ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 2-7-ը։ Ըստ նախարարի՝ այդպիսով երկրի ՀՆԱ-ն տարեկան կարող է աճել 88 միլիարդ …

