Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն։ Հանձնաժողովը մասնավորապես՝ – ուսումնասիրել է առևտրային կազմակերպություններում անձի մասնակցությունը, ինչպես նաև տվյալ կազմակերպության կառավարման մարմիններում հնարավոր ներկայացվածությունը, – պաշտոնատար անձանցից պահանջել է մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագրերը, – ստուգել է նշված պաշտոնատար …

