Արցախում ռուս խաղաղապահները մայիսի 9-ին շքերթի են պատրաստվում․ Բաքվուն սա «օկուպացիոն գործողություն» են որակել

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները պատրաստվում են մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օրվան նվիրված շքերթ անցկացնել։ Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև փորձ է անցկացվել, որում ներգրավված է եղել շուրջ 400 ռուս զինծառայող։

Նշենք, որ հայկական կողմը դեռ չի արձագանքել այս տեղեկությանը, մինչդեռ Ադրբեջանում այն բուռն քննարկումների առիթ է դարձել ու դժգոհություններ առաջացրել։

Մասնավորապես, «Թուրան»-ի հետ զրույցում Մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի կոմիտեի անդամ Սաբիր Ռուստամխանլին նշել է, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում են՝ խաղաղություն ստեղծելու, և ոչ թե շքերթներ անցկացնելու համար։

«Ռուս խաղաղապահները գիտեն, որ իրենց ձեռնարկած յուրաքանչյուր անհարկի քայլ անվստահություն է առաջացնում Ադրբեջանում։ Դրա համար նրանց քայլերն անընդունելի են»,- ասել է նա։

Քաղաքագետ Շահին Ջավարլին էլ նշել է, որ ռուս խաղաղապահների կարգավիճակը միանշանակ չէ, և այն պետք է հստակեցվի։ Ըստ նրա՝ հիմնական խնդիրը դա է, որտեղից էլ բխում են մյուսները, այդ թվում՝ շքերթի անցկացումը։ Ընդդիմադիր «Մուսավաթ»  կուսակցության մամուլի ծառայությունն էլ շքերթի անցկացումը որակել է «Ադրբեջանի ինքնիշխանության խախտում»։

«Այդ գործողությունները հակասում են խաղաղապահ ուժերի մանդատին, միջազգային իրավունքին ու ապացուցում են Ղարաբաղում Ռուսաստանի գործողությունների օկուպացիոն բնույթը։ Պաշտոնական Բաքուն պետք է քայլեր ձեռնարկի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում շքերթի անցկացման լուրը ևս մեծ դժգոհություններ է առաջացրել։

Բաքուն, սակայն, պաշտոնապես դեռևս չի արձագանքել շքերթի անցկացմանը։

Էմմա Չոբանյան