Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Բարձրագույն խորհրդատվական խորհրդի նիստը, որի ընթացում քննարկվել են նոր Սահմանադրության, հակաժողովրդավարական նախաձեռնությունների, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը նշել է, որ թուրքական պետության հարյուրամյակը պիտի դիմավորել նոր Սահմանադրությամբ, որը կարտահայտնի ժողովրդի կամքը։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Էրդողանն ընդգծել …

