Սենատոր Մենենդեսի հայտարարությունը` Հայոց ցեղասպանությունը նախագահ Բայդենի կողմից ճանաչելու սպասելիքներով

Լուրեր

17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը նախագահ Ջո Բայդենի կողմից պաշտոնապես ճանաչելու հաղորդագրությունների շուրջ հայտարարությամբ։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Հայտարարության մեջ ասված է.

«Ինձ համար մեծ պատիվ է և ես չափազանց հուզված եմ այսօր, որ այս տարի կարող ենք ողջունել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի նախագահի կողմից ճանաչելու որոշումը: Մի բան, որն ավարտին կհասցնի մարդկության պատմության ամեանագորշ իրադարձություններից մեկի շուրջ մեկ դար տևած պաշտոնական անտեսման քաղաքականությունը: Այսօր մենք հավատարիմ ենք մնում նրանց, ովքեր աշխարհի որեւէ հատվածում կանգնում են ընդդեմ անարդարության:

Մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր զոհ գնացին այս Ցեղասպանությանը: Սակայն մենք նաեւ ոգեշնչվում ենք, իմանալով, որ փոփոխության ենք ենթարկում նրանց հիշելու պատմական եղանակը:

Կոնգրեսում երեք տասնամյակ այս ուղղությամբ մղածս պայքարից հետո, այսօր հպարտ եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ է ի վերջո ասել առանց այլ բառեր օգտագործելու, հայտարարել, որ Ցեղասպանությունը ցեղասպանություն է: Պարզ ու հստակ:

Այսօր, երբ պատրաստվում ենք նշել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդին սիստեմատիկ բնաջնջման ենթարկելու 106-րդ տարելիցը, ես իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում Ամերիկայի հայ համայնքին Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգների ու աշխարհի կողմից ճանաչելու ուղղությամբ իրականացրած համառ գործունեության համար: Անձնապես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Բայդենին, պատմությանն արդար կերպով առերեսվելու եւ Ցեղասպանության պատմական փաստն ընդունելու մեր կոչերը հարգելու համար: Մի բան, ինչն ԱՄՆ- կառավարության կողմից երբեք պետք է մերժված չլիներ, երբեք պետք է անտեսված չլիներ ու երբեք պետք է այլ կերպ բնութագրված չլիներ:

Հայոց ցեղասպանության իրողությունն ԱՄՆ-ի կողմից ճանաչվելու հանգամանքն ուժեղ ազդակ կդառնա այն մասին, որ ճշմարտությունն ու մարդու իրավունքները, այլ ոչ թե տգիտությունն ու մերժումն են կերտում մեր արտաքին քաղաքականությունը:

«Ես միանում եմ Նյու Ջերսիի հայ համայնքին, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի ժողովուրդներին` պատվելու այն 1,5 միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, ովքեր սպանվել, սովից մահացել եւ իրենց տներից արտաքսվել են Օսմանյան կայսրության կողմից 106 տարի առաջ: Միայն պատմության ամենամութ ժամերն ընդունելով և իրողությունները ճանաչելով մենք կարող ենք դասեր քաղել պատմությունից և այդ դասերի հիման վրա կերտել խաղաղ ապագա»:

Մենենդեսը երկար ժամանակ է հանդիսանում ԱՄՆ-ի հայ համայնքի համար բուռն կերպով պայքարող գործիչ, ում ղեկավարության ներքո 2006 թվականից ի վեր առաջ քաշվեց Հայոց ցեղասպանությունը Սենատի կողմից ճանաչվելու բանաձեւը: Մինչ այդ նա այդ պայքարը ծավալել էր Ներկայացուցիչների պալատում: 2019 թվականի նոյեմբեր ամսից սենատոր Մենենդեսն ամեն շաբաթ էր բանաձեւը ներկայացնում Սենատի քննարկմանը: Ամեն անգամ հանրապետական որեւէ սենատորի կողմից արգելափակման ենթարկվելուց հետո, Մենենդեսը խոստանում էր բանաձեւը ներկայացնելու գործընթացից չհրաժարվել այնքան ժամանակ, քանի դեռ Ցեղասպանության մերժողականությունը չէր տապալվել:

2019 թվականի դեկտեմբերի 12-ին Սենատը միաձայն ընդունեց Մենենդեսի բանաձեւը, որը հաստատում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն անցյալ ամիս միավորեց Սենատի 37 գործընկերների ջանքը` խնդրելով Բայդենի վարչակազմին միանալ ԱՄՆ Կոնգրեսին ՝ պաշտոնապես ճանաչելու համար Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը: