Շատ վտանգավոր լռություն է, վարչապետը պարտավոր է տեղեկացնել՝ ինչ է կատարվում Սյունիքում․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

-ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակներից մեկը մեզ հետ զրույցում նշեց՝ ակնկալում են, որ ԵԽԽՎ պատգամավորներն իրենց երկրներում կխոսեն դիվանագետների հետ, և նրանք լրացուցիչ ճնշումներ կգործադրեն Ադրբեջանի վրա: Հայաստանի հաջորդ քայլերը որո՞նք պետք է լինեն, ի՞նչ նոր մակարդակի պետք է բարձրացվի հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող անձանց հարցը:

-Գիտեք՝ հիմա նաև Ադրբեջանի ԵՏՄ մտնելու մասին խոսակցություններ կան, մեր վերլուծաբանները կարծում են, որ սա պետք է նախապայմաններով լինի, այսինքն՝ Հայաստանն իր համաձայնությունը տալուց առաջ պետք է իր պահանջները դնի, որոնցից առաջինը պետք է լինի գերիների հարցը: Ես չգիտեմ՝ կդրվի այդպիսի խնդիր, թե՞ ոչ, Հայաստանի իշխանությունները կգնա՞ն այդ քայլին, կպահե՞ն այդպիսի հստակ կեցվածք՝ իրենց դիրքորոշումը հայտնել՝ ոչ մի կերպ չնահանջելով, թե՞ ոչ:

-Կամք դրսևորելով․․․

-Այո՛: Այսպիսի հնարավորությունները պետք է օգտագործել: Կային նաև այլ հնարավորություններ, որոնք Հայաստանի իշխանությունները բաց թողեցին, տեսնում ենք, որ վճռական չեն։ Ես չեմ ասում, թե իրենք չեն ուզում, որ գերիները վերադառնան, բայց դրա համար պետք է հստակ և կտրուկ դիրքորոշում ունենալ:

-Ադրբեջանը, թեև մարտական գործողություններից ամիսներ են անցել, շարունակում է սպառնալիքներ տեղալ, համարում են Արցախի հարցը լուծված է և հիմա արդեն Սյունիքի նկատմամբ են պահանջներ ներկայացնում։ Ընդ որում՝ դրանք ոչ միայն տարածքային պահանջներ են, այլ նաև սպառնալիքներ են՝ ուղղված Հայաստանի բնակչությանը: Այստեղ ի՞նչ ունենք անելու՝ նաև միջազգային հանրության ջանքերով:

-Մենք պետք է ուղղակի աղաղակենք այս իրավիճակի մասին, բոլորին պետք է տեղեկացնենք, և Ադրբեջանին պետք է համապատասխան պատասխան տալ: Կան վերլուծություններ, ըստ որոնց՝ Սյունիքը մտնում է Լավրովյան պլանի մեջ: Չգիտեմ՝ դա ճիշտ է, թե ճիշտ չէ, բայց զգացվում է, որ Սյունիքի վրա կենտրոնացում կա, ուրեմն՝ այդ կենտրոնացումը հենց այնպես չէ: Ես չգիտեմ՝ ինչ կլինի Հայաստանի հետ, եթե իրոք ինչ-որ կարգավիճակ տրվի Սյունիքին: Երեկ հարցազրույցներ լսեցի, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանի ներկայացուցչի ուղեկցությամբ էր Փաշինյանը ժամանել Սյունիք, և մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Այս իշխանությունների գործունեության ոչ թափանցիկությունը բերում է այս իրավիճակին: Ինչո՞ւ մենք այդ մասին չգիտենք, ինչո՞ւ ես դու նրա ուղեկցությամբ գնում, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ մենք չպետք է իմանանք մեր հայրենիքի ամեն մի կտոր հողի, տարածքի մասին, կամ այն մարդիկ, որ ապրում են Սյունիքում, չպե՞տք է իմանան՝ ինչ է կատարվում: Հիշում ենք՝ ինչ կատարվեց պատերազմի ժամանակ, դատարկեցին Շուշին, Քելբաջարը, մարդիկ իրենց տները վառեցին, հեռացան, սարսափելի տեսարաններ էին, որոնք մենք չենք մոռանա: Չեմ ուզում հավատալ, որ Սյունիքում էլ այդպես կլինի, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում: Եվ իշխանությունը, վարչապետը պարտավոր է տեղեկացնել մեզ, բայց վտանգավոր լռություն է, և մենք տեսնում ենք, որ դա շատ հաճախ ի շահ Ռուսաստանի է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան