Մխիթար Հայրապետյանն ընդունել է Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Այսօր ՀՀ ազգային ժողովում Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Լիբանանի նախագահ Միշել Աունի հատուկ ներկայացուցիչ, Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին:

Հանդիպմանը մասնակցում էին Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հակոբ Ասլանյանը, Արթուր Մանուկյանը, Լիլիթ Ստեփանյանը, Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Իր խոսքում Մխիթար Հայրապետյանը, նախ, շնորհակալություն է հայտնել նախագահ Աունին՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին և ընդգծել, որ Լիբանանի խորհրդարանը դեռևս 1997թ․ հատուկ բանաձևով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարել այն փաստին, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցները, շնորհիվ Լիբանանի ժողովրդի, կարողացան հանգրվան գտնել Լիբանանում և որ Լիբանանը, իրավամբ, երկրորդ հայրենիք է հանդիսանում նրանց համար։

Տիկին Օհանյանը, իր հերթին, փոխանցել է Լիբանանի նախագահի ջերմ ողջույնները և զորակցությունը, հատուկ ընդգծել է երկու պետությունների և ժողովուրդների միջև հաստատված դարավոր բարեկամությունը և սերտ համագործակցությունը։ Քննարկվել է հայ-լիբանանյան համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք վերահաստատվել է պատրատասկամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր բնագավառներում, մասնավորապես, կրթության, սպորտի, մշակույթի և երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ։