ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այնքան վատ են, որ Բայդենը մինչ օրս Էրդողանի հետ հեռախոսազրույց չի ունեցել․ Կիրո Մանոյան

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկահայ համայնքի կողմից ավելի քան 1 միլիոն նամակ է ուղարկվել տարբեր պաշտոնյաների, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի շուրջ 115 անդամ և մոտ չորս տասնյակ սենատոր նամակով դիմել է նախագահ Բայդենին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը՝ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

 

«Եթե նախագահը նման քայլեր պետք է կատարի, այսինքն՝ Միացյալ Նահանգների գործադիր իշխանության քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխություն մտցնի, ապա առաջին տարվանից դրա ազդանշանը պետք է տա, որովհետև դրանից հետո շատ հարցեր կգան, կխճողեն։ Հիմա ինքն իր բարձրության վրա է, և եթե անի, հիմա պիտի անի։ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծ առավելություն կդառնա։ Սա, ի վերջո, ամերիկյան ռազմաբեմի վրա, այսպես ասած, հայ-թուրքական կռիվ է, քաղաքական կռիվ, և այդ քաղաքական կռվում հայկական կողմը հաղթած դուրս կգա։ Դա արդեն ճնշում կլինի Թուրքիայի վրա, և Թուրքիան ստիպված կլինի հաշվի նստել՝ որպես պետության»,- ասաց Մանոյանը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հիմա այնքան վատ են, որ նախագահ Բայդենը մինչ այսօր Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել։

 

Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարելի է համարել կայացած փաստ՝ հաշվի առնելով խորհրդարանի երկու պալատների բանաձևերը: Նրա խոսքով, սակայն, Հայաստանի գործող իշխանությունները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող օգտագործել առկա հնարավորությունները, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

 

«Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Հայաստանի ԱԳՆ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների մասին մի բան է ասում, վարչապետի աշխատակազմը, քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում մեկ այլ բան է ասում։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ պետք է վերանայել դիրքորոշումները Թուրքիայի հարցում, և իրենք աշխատում են այդ ուղղությամբ։ Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ տեղյակ չէ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ երկխոսության մասին։ Մի կողմից հայտարարություններ են հնչում, որ պետք չէ խոսել Թուրքիայի հետ թշնամանքի մասին, իսկ մյուս կողմից՝ ԱԳՆ ղեկավարը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հայտարարում են, որ Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական կլինի տարածաշրջանի անվտանգության համար»,- հավելեց Կիրո։