«Պաշտպանական կողմը այս ընթացքում բացառապես կատարել է իր իրավունքներից բխող գործողություններ, ներկայացրել է միջնորդություններ, որոնցից ոչ մեկը նույն հիմքով չի ներկայացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը: «Մենք հիմա գտնվում ենք նախապատրաստական փուլում: Գործ ունենք 4 ամբաստանյալի հետ, նրանցից յուրաքանչյուրն ունի իր պաշտպանները, բացի դրանից՝ գործի ծավալն էլ 80 …

