Մենք, հանձինս Ադրբեջանի ու Թուրքիայի, չունենք քաղաքակիրթ բարեկամներ․ պետք է հասկանանք․ Վ․ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականի աշնանը տեղի ունեցածը միջազգային հանցագործություն է, բախվել ենք խաղաղության դեմ ուղղված ագրեսիվ հանցագործության հետ: Այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ:

«Պատերազմն ընդամենը շղարշ էր, որպեսզի ցեղասպանական քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվի, և այն, ինչ տեսնում ենք դրանից հետո, ինչ տեսնում ենք Շուշիում, այդ խայտառակ պուրակում, տեսնում ենք, որ այդ պետությունը չի էլ թաքցնում իր մտադրությունը՝ ոչնչացնել հայկական ինքնությունը աշխարհի երեսից՝ Թուրքիայի հետ համագործակցաբար»,- նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ պետք է չվարանենք ասել,  որ ցավոք, Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ունենք, որը ռասիստական քաղաքականություն է իրականացնում՝ ընդգծված ու անթաքույց: «Մենք, հանձինս Ադրբեջանի ու Թուրքիայի, չունենք քաղաքակիրթ բարեկամներ․ պետք է հասկանանք սա»,-ընդգծեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: