Լավրովի այցից առաջ 3 գերու վերադարձով Կրեմլը ապացուցեց՝ գերիներն ավելի շատ իր տրամադրության տակ են, քան Բաքվի․ Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինստիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
23.11.2026 | 14:41
Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝ Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 14:36
Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:32
Թրամփը հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններից հետո Իրանը «վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան նախորդ մեկ տարվա ընթացքում»
23.11.2026 | 14:25
Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ
23.11.2026 | 14:20
Նորբերտո Բալեկյանի գոլը «Բարակաս Սենտրալին» դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:12
Նոր Սահմանադրության նախագծով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները կարող են հետադարձ ուժ ունենալ
Բոլորը

Ապագա կառավարությունը պետք է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարի և ձեռք բերի իսկական դաշնակիցներ, նրանց հետ համագործակցության շնորհիվ է, որ հնարավոր է լինելու մեր տարածաշրջանում կայունություն ապահովել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» շարժման խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա դիտարկմամբ՝ բազմաբևեռ քաղաքականություն ասելով՝ չպետք է նկատի ունենալ Արևմուտքին՝ ԱՄՆ-ին և Եվրոպային, այլ նոր դաշնակիցների թվում կարող են լինել նաև Հնդկաստանը, Իրանը, Վրաստանը, Հունաստանը, նաև վերջերս ձևավորվող հակաթուրքական ալյանսը և այլն:

«Մեր աչքի առաջ է այն, ինչ տեղի ունեցավ 6 ամիս առաջ և այսօր էլ տեղի է ունենում: Նկատի ունեմ այն, թե ինչպես է Կրեմլը վարվում մեզ հետ՝ մասնավորապես ռազմագերիների հարցով: Ականատես եղանք, որ Լավրովի Հայաստան գալու նախօրյակին Կրեմլը բարեհաճեց երեք գերի վերադարձնել Հայաստան: Հերթական անգամ Կրեմլը ապացուցում է, որ մեր ռազմագերիներն ավելի շատ Կրեմլի տրամադրության տակ են, քան Բաքվի»,- նշեց Սեֆիլյանը՝ ընդգծելով նաև, որ օր առաջ պետք է ազատագրվել մի քանի հարյուր տարի տևած գաղութատիրական վիճակից:

Մանրամասները՝ տեսանյութում: