Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի նիստը հետաձգվեց․ Փաշինյանի ո՞ր խոսքերն է հայցվորը գնահատել «զրպարտչական»

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, կայացավ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը։ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանում մեջբերեց Փաշինյանի՝ 2020 թվականին Տաթև համայնքում ասված այն խոսքերը, որոնք իրենք գնահատել են զրպարտչական․ «Ասում եմ անվանական՝ Ռոբերտ Քոչարյա՛ն, եվրոպացիների փեշերի տակ չեք թաքնվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման գործին դնենք, չբերեք՝ բերման կենթարկենք»։

Բացի այս՝ Ալումյանը մեջբերեց Փաշինյանի մեկ այլ միտք․ «Նրանք ՀՀ-ում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա միայն մի բան ունեն անելու՝ բանակից թալանածը կոպեկ-կոպեկ վերադարձնեն բանակին, Զինված ուժերին, ՀՀ-ին, Արցախին, ու ժողովուրդը կորոշի՝ ներել նրանց, թե՞ չներել»։

Փաստաբանն ասաց, որ Փաշինյանն այս հայտարարությունը անելիս գտնվել է արձակուրդում, և պետք է հստակեցնել, թե նա դրանք ասել է որպես մասնավոր անձ, թե՞ երկրի վարչապետ։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը նաև երրորդ արտահայտությունը մեջբերեց։ «Ես հայտարարել էի, որ առաջիկա 5 տարում 2․5 միլիարդ հավելյալ պետք է ծախսենք մեր բանակի վրա, որից 1․5-ը Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի մոտ է, թող բերեն վերադարձնեն, իսկ ՍԴ-ն նրանց հույսն է, որ ասի՝ չէ, գիտե՜ք, իրավակիրառ պրակտիկա կա, բլա-բլա-բլա»,- եզրափակեց Ալումյանը։

Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հարց ուղղեց հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանին՝ ընդունո՞ւմ է, որ թե՛ հայցվոր, թե՛ պատասխանող կողմը քաղաքական գործիչներ են։ Փաստաբանը նկատի ուներ, որ այս հայտարարությունները քարոզարշավի ընթացքում են արվել և քաղաքական, «գնահատողական» բնույթ են կրում։

Դատարանը հարց հնչեցրեց՝ կա՞ն հաշտության եզրեր կողմերի միջև, ինչին Փաշինյանի ներկայացուցիչն արձագանքեց, որ իր վստահորդից չունի նման ցուցում։ Գյոզալյանը հարցրեց՝ Ալումյանը տեղյա՞կ է, թե ինչպես է իր ծախսերը Քոչարյանը հոգացել 1998-2008 թվականներին, արդյո՞ք միայն աշխատավարձով և որքան է այն կազմել։ Գյոզալյանն այս հարցը պատճառաբանեց նրանով, որ իր վստահորդն այդ գնահատողական դատողություններ անելիս ունեցել է որոշակի փաստեր, որոնք իրենք դատարանում կհրապարակեն։ Դատարանը հարցը հանեց։

Հայկ Ալումյանը դատարանում նաև ասաց, որ իրենք, որպես բարոյական վնասի փոխհատուցում, պահանջում են 2 միլիոն դրամ։ Դատավորն ասաց, որ այլ դատական նիստ ունի և հետաձգեց այսօրվա նախնական դատական նիստը։

Հաջորդը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին ժամը 11․00-ին։

Լիլիթ Շաբոյան