ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետական գնումների պլանավորման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման կարգերը: Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Գևորգ Պապոյանը: Այն ընդունվեց 77 «կողմ», 5 «դեմ» և 15 «ձեռնպահ» ձայներով: «Հիմնական նպատակը հանրային վերահսկողության իրականացնումն է գնումների գործընթացի հանդեպ: Օրենքի …

