«Չենք պատրաստվում ոչ մի մետր թողնել իրենց». ՊՆ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին ադրբեջանցիները դեռևս Սյունիքում են, իրենց զբաղեցված հատվածում և սպասում են իրենց վերադասի հրահանգին։ Երեկ ուշ երեկոյան Խնձորեսկի տարածքում հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ են եղել, որի ժամանակ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը։

Այս մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրին ՊՆ-ից։ «Հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը, որ այդ տարածքները մերն են, և դա չի քննարկվում, մենք չենք պատրաստվում ոչ մի մետր թողնել իրենց, և իրենք պետք է վերադառնան իրենց ելման դիրքեր»,- նշեցին ՊՆ-ից։

Հարցին՝ արդյոք ինչ-որ պատասխան արդեն ստացվե՞լ է, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, մեր պահանջը ներկայացվել է, ենթարդում եմ, որ իրենք պետք է գնան, զեկուցեն»: Անդրադառնալով բանակցություններին ռուսական կողմի մասնակցությանը՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ տեղեկություն չունի և ոչինչ չի կարող ասել:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինուժը հատել է պետական սահմանը և խորացել մինչև 3.5 կմ։ Իսկ մայիսի 13-ին, ըստ ՊՆ հաղորդագրության, ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Անժելա Պողոսյան