Ադրբեջանը փորձում է մաշել մեզ․ հստակ ռազմավարություն է․ Թաթուլ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հայաստանի պետական սահմանը խախտած և «Սև լիճ» կոչվող տեղանքը շրջափակած ադրբեջանական զինված ուժերի որոշակի խմբեր արդեն երկրորդ օրն է չեն հեռանում տարածքից: Ադրբեջանական զինուժը նոր սադրանքներ է նախաձեռնել Սիսիանի ու Վարդենիսի հատվածներում, որոնք կանխվել են:

Ստեղծված իրավիճակը Երևանը գնահատում է «պայթյունավտանգ» և դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

«Կարծում եմ՝ Ադրբեջանը Հայաստանին մաշում է և օրակարգ է բերում նորանոր խնդիրներ, և մենք սկսում ենք մոռանալ գլխավոր մարտահրավերների մասին, օրինակ՝ գերիների հարցը, Արցախի կարգավիճակի հարցը այս պահին երրորդական պլան մղվեցին: Սա հստակ ռազմավարություն է, որը կիրառում է Ադրբեջանը»,- «Ադրբեջանական սադրանք Հայաստանի սահմանին. Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին» թեմայով քննարկման ժամանակ նշեց լրագրող, վերլուծաբան, պատմության հետազոտող Թաթուլ Հակոբյանը:

«Պետք է փորձել ՀՀ սուվերեն տարածքով թույլ չտալ ադրբեջանցիների առաջխաղացումը»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար միևնույն է մի բլուր այս կողմի վերահսկողության տակ կլինի, թե այն կողմի, Սև լիճը ումը կլինի, բայց Ադրբեջանի համար դա կարևոր է, որը կարողանում է նման օրակարգ ստեղծելով ինչ-որ բան կորզել ոչ միայն Հայաստանից, այլ նաև Ռուսաստանից. «Ադրբեջանը մեր հաշվին բանակցում է ՌԴ-ի հետ և փորձում նրանից ինչ-որ բաներ կորզել: Հայաստանին ժամ առաջ պետք է նոր իշխանություն»:

Մանրամասները՝ տեսանյութում: