Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, որտեղ տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: «Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա, նրան դիմավորել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Ռուսաստանի արտգործնախարարության և Մոսկվայում հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: …

