ՌԴ ԱԳ նախարարությունը գնահատել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը: Քանի դեռ հակամարտությունն ընթանում է Լեռնային Ղարաբաղի տարածքում ու չի տեղափոխվել բուն Հայաստանի տարածք, ՀԱՊԿ ներգրավվման մասին խոսելը սխալ կլինի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հակամարտությունը չի տեղափոխվել ՀՀ տարածք, Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացվել: ՀԱՊԿ-ն իր …