ԱԺ-ի ընդունած՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումը եռապատկելու օրենսդրական նախագիծը մուտք է եղել նախագահի աշխատակազմ։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից։ «Համաձայն Սահմանադրության՝ նախագահը դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում, և կհրապարակվի»,- նշեցին աշխատակազմից:

