Պոկել են եղունգները, հոսանք են միացրել ատամներին․ Ադրբեջանում «Տերտերի գործով» նոր մանրամասներ են ի հայտ գալիս

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Ադրբեջանցի զինվորականների զանգվածային խոշտանգումների մասին մեծ աղմուկ բարձրացրած «Տերտերի գործը» կրկին քննարկում են իշխանություններն ու իրավապաշտպանները։ 2017 թվականին ավելի քան 100 զինվոր դարձել է զորամասում խոշտանգումների զոհ, որտեղ նրանցից պահանջել են խոստովանել հօգուտ Հայաստանի լրտեսության անելը։ Նրանցից շատերը զոհվել են։ Անցել է 4 տարի, սակայն դեռևս նոր մանրամասներ են ի հայտ գալիս, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանում պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներն ու կոչ են անում հետ չբերել անցյալը։ Իրավապաշտպաններն էլ պնդում են, որ խոշտանգումների պրակտիկան արմատախիլ չի արվել և կշարունակվի, եթե ամեն ինչ այսպես մնա։ Ողջ մնացածներն էլ հույս ունեն, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը։

Երբ պայմանագրային Ռուսլան Մամեդովին ու 3 այլ զինվորների տարել են հին զորամաս, նախ նրանց մերկացրել են։ Նրանք բարձրացել են երկրորդ հարկ, որտեղ առաջինը, ինչ տեսել են, եղել է պատգարակի վրա դրված այլանդակված դի։

«Ես նայում էի դիակին, նրա դեմքը սարսափելի տեսք ուներ, ինչպես ձեզ ասեմ՝ անգամ ավտովթարից հետո դեմքերն այդպես չեն այլանդակվում, բերանում ատամ էլ չուներ»,- պատմել է Մամեդովը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում։

«Ինձ ասացին, եթե չես ուզում լինել նրա նման՝ կա՛մ ընդունիր մեղքդ, կա՛մ անուններ ասա»,- հավելել է նա։

Թե ինչում են մեղադրել զինվորին՝ չեն բացատրել։ Ում անունը պետք է ասեր՝ նույնպես չգիտի, իր ծառայակիցների մասին ոչ մի վատ բան չգիտի։ Միջանցքի երկարությամբ դեպի փոքր սենյակներ տանող դռներ են եղել, որտեղից լսվել են լացի ու գոռոցների ձայներ։

«Ասես սպանդանոց լիներ, հատակն արյան մեջ էր, իսկ մերկ ոտքերը սայթաքում էին դրա վրա… այնպիսի ճիչեր էին լսվում, մարդիկ ոռնում էին, աղաչում էին Աստծուն, մայրիկ էին կանչում»,- պատմել է զինծառայողը:

Մամեդովը հրաժարվել է մեղադրել իր ծառայակիցներին ու սկսվել են խոշտանգումները։ Դրանք շարունակվել են 20 օր։ Խոշտանգումներից առաջ կապել են Ռուսլանի աչքերն այնպես, որպեսզի նա չտեսնի, թե ով է իրեն խոշտանգում։ Նույնանման հանգամանքների մասին BBC-ին պատմել են նաև այլ տուժածներն ու նրանց հարազատները։

Նրանք կապել են Ռուսլանի ոտքերը կպչուն ժապավենով և սկսել են հարվածել կրունկներին. «Նրանք այնպես էին հարվածում կրունկներիս, որ ցավը հասնում էր գլխիս… Չգիտեմ, երևի ինչ-որ կերպ կապված են գլուխն ու ոտքերը, ես սկսեցի հիշել իմ ամբողջ մանկությունը»:

Ավելի ուշ նրա վրա սառը ջուր են լցրել ու ատամներին, իսկ հետո՝ ոտքերին հոսանք են միացրել, և ամբողջ ժամանակ կրկնել են միայն մեկ բան․ «Ընդունի՛ր մեղքդ կամ անուն ասա»։

«Այնուհետև սկսեցին պոկել ոտքերիս եղունգները, պոկեցին ձախ ոտքիս երկու եղունգը, այնուհետև հոսանք միացրեցին, որտեղ պետք է լիներ եղունգը։ Ես կորցրեցի գիտակցությունս»,- պատմել է խոշտանգումների զոհը։

Ռուսլանն ուշքի է եկել, երբ նրա վրա սառը ջուր են լցրել ու շարունակել պոկել եղունգները։

Այն մասին, որ Ադրբեջանում հարցաքննության ժամանակ ու բանտային համակարգում խոշտանգում են մարդկանց, վաղուց են հայտնում տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

Խոշտանգումների կանխման հարցերով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները 2004 թվականից Ադրբեջան են այցելել 6 անգամ։ 2018 թվականին հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքի մյուս ձևերը ոստիկանության, իրավապահ այլ մարմինների ու բանակի կողմից կրում են համակարգային բնույթ, լայն տարածում ունեն ու արմատախիլ չեն արված։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն որոշում է կայացրել Ադրբեջանում խոշտանգումների վերաբերյալ: Անցյալ ամիս ՄԻԵԴ-ն ընդունել է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը խոշտանգումների է ենթարկվել, նրան փորձել են սպանել, երբ նա 7 ամիս գտնվել է Ադրբեջանի բանտում: Ավելի վաղ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել քաղաքական ակտիվիստների, ինչպես նաև բանտում մահացած լրագրող Նովրուզալի Մամեդովի խոշտանգումների վերաբերյալ:

Իսկ ո՞րն է «Տերտերի գործը» և որտե՞ղ է այն

Այսպես են անվանում զանգվածային խոշտանգումների մասին գործը, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի Տերտերի շրջանում 2017 թվականի մայիս ու հունիս ամիսներին։ Այդ ժամանակ մի խումբ ադրբեջանցի զինվորականների մեղադրել են հօգուտ Հայաստանի լրտեսության մեջ։ Ավելի քան 100 զինվորականներ դարձել են խոշտանգումների զոհ, նրանցից 10-ը զոհվել են։ Զինվորականներին տարել են Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից Տերտերի շրջան, որի մի մասը վերահսկվում էր հայկական ուժերի կողմից։

Այդ օրերին Տերտերում մտնում էին մարդկանց տներն ու խաբեությամբ տանում, իսկ տարվածներից առնվազն 11-ին մահացած են վերադարձրել։ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ միայն մայիսի 7-8-ի ընթացքում ձերբակալվել է 48 մարդ։ 2018 թվականին, երբ դեռ «Տերտերի գործ» բառակապակցությունը չէր հայտնվել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կայքում իրավապաշտպան կազմակերպությունները զեկույց էին հրապարակել, որտեղ թվարկել էին խոշտանգումներից զոհված մի քանի զինվորականների անուններ՝ պահանջելով հետաքննություն անցկացնել։

Հենց այդ ժամանակ էլ՝ 2017 թվականին, Պետական անվտանգության ծառայությունը, Պաշտպանության ու Ներքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հայտնել են հօգուտ Հայաստանի լրտեսության մեջ մեղադրվող զինծառայողների ձերբակալության մասին։ Անուններ չեն հրապարակվել։ Եվ սա է ամբողջ պաշտոնական տեղեկությունը, որ հրապարակվել է մինչև հիմա։

Մինչ օրս իրավապաշտպաններին հայտնի է ավելի քան 100 զինվորականի՝ շարքային զինծառայողների ու սպաների մասին, որոնք տեղի դատարանների կողմից ճանաչվել են խոշտանգումների զոհ։ Նրանցից 11-ը խոշտանգումների հետևանքով մահացել է։ Եվս 24 մարդ հայրենիքին դավաճանելու մեղադրանքով դատապարտվել է 12-20 տարվա ազատազրկման․ իրավապաշպանները համոզված են, որ խոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով։ Խոշտանգելու համար 12 մարդ դատապարտվել է 3․5-ից 10 տարվա ազատազրկման։

Տաթև Ֆռանգյան