Քոչարյանի և Վանեցյանի տեսակի գործիչները դեմ են ժողովրդին․ պատերազմի աղետն էին օգտագործում՝ իշխանության գալու․ Լենա Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Լենա Նազարյանի հետ

-Տիկի՛ն Նազարյան, այս ընթացքում նաև արժեքային պայքար է ընթանում, լրատվական կամ հասարակական քննարկումներում ևս կա արժեքային պայքար: «Ինչների՞ս էր պետք ժողովրդավարությունը, տեսեք՝ ինչ եկավ մեր գլխին»,- այսպիսի արտահայտություններ են հնչում: Բայց անդրադառնանք սպառնալիքներին. վարչապետի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանը և Արթուր Վանեցյանը սպառնում են վրեժխնդիր լինել ժողովրդավարական արժեքներ պաշտպանող և իրենց կառավարման ժամանակվա թերությունները, ընտրակեղծիքները, կոռուպցիան վեր հանած քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք դիտարկել են ընտրությունները և ասել, որ նրանք չեն ընտրվել, այլ ընտրակաշառք են բաժանել, կամ վեր են հանել կոռուպցիան՝ ցույց տալով, թե ինչպես են նրանք հարստացել, միլիոնատերեր դարձել՝ ոչինչ չունենալով Երևան գալիս: Ինչո՞ւ է ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքներ պաշտպանող քաղհասարակությունը խանգարում այս գործիչներին:

-Ես կասեի՝ ոչ միայն քաղհասարակությունն է խանգարում այդ գործիչներին, այլ ամբողջ ժողովուրդը. ժողովրդավարություն ժողովուրդն է ուզում, ժողովրդավարությունը ժողովրդին է պետք, և նաև, իհարկե, կառավարող ուժին է ժողովրդավարություն պետք, այնպես որ՝ այդ գործիչներն առաջին հերթին ժողովրդի դեմ են: Մենք տեսանք, թե ամիսներ առաջ ինչ էր տեղի ունենում. նրանք դուրս էին եկել փողոց և ասում էին՝ տվե՛ք մեզ իշխանությունը՝ շրջանցելով ժողովրդին, նրանք օգտագործում էին պատերազմի աղետը՝ իշխանության հասնելու համար, ասում էին, որ պրոֆեսիոնալ կառավարություն կձևավորեն՝ ճարպիկների, խելոքների, հարուստների, տեխնոկրատների։ Բայց ո՞ւմ են նրանք ներկայացնելու։ Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իսկ իրենք չեն ուզում գնալ ժողովրդի մոտ և նրանից քվե խնդրել: Եվ հիմա էլ թիրախավորել են և՛ ժողովրդին՝ անվանելով «ժեխ» ու «բոմժ», և՛ քաղհասարակությանը, և՛ կառավարող ուժին, և՛ բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են ժողովրդին:

-Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ իշխանություն էլ չկա, ձեզ մի շաբաթ է մնացել: Հետաքրքիր է՝ ի՞նչ շանսեր ունեն, կան տարբեր կազմակերպություններ, որոնք սոցհարցման տվյալներ են հրապարակում, բայց հայտնի չէ՝ իրականում տեղի՞ է ունեցել հարցում, թե՞ ուղղակի «գեղագիտական աշխատանք» է կատարվել թվերի հետ: Դուք ունե՞ք ձեր տվյալները: Ի՞նչ կարող եք ասել այդպիսի տվյալների մասին:

-Ես այս փուլում սոցիոլոգիական հարցումները հավաստի չեմ համարում։ Նախ՝ հնարավոր է, որ սոցհարցում իրականացնող կազմակերպությունն օբյեկտիվ չէ, երկրորդ՝ հավանական է, որ այս փուլում քաղաքացիները չցանկանան հայտնել իրենց մտադրությունը, թե ում օգտին են քվեարկելու: «Գելափը» հրապարակեց հարցման արդյունք, որի համաձայն՝ ՔՊ-ն և «Հայաստան» դաշինքը գրեթե հավասար արդյունք էին գրանցել, մեկ շաբաթ անց նոր հարցման արդյունքներ հրապարակեց, որոնց համաձայն՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը գերազանցել էր ՔՊ-ի ցուցանիշը: Ես ենթադրում եմ, որ «Գելափի» հարցումներն իրականացվում են Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբներում: Իսկ թե իրականում ինչ տրամադրություններ են հանրության մոտ, կարելի է դիտարկել մեր մարզային քարոզարշավները և բնակիչների աջակցությունը վարչապետին:

-Իսկ ներքին հարցումներ ունի՞ «Քաղաքացիական պայմանագիրը». Նիկոլ Փաշինյանը 60 տոկոսի մասին է խոսում:

-Ես տեղեկություն չունեմ ներքին հարցումների մասին: Քաղաքացիները շատ հակված չեն այս փուլում հայտնել իրենց մտադրությունների մասին: Եթե չեն հայտնում, որ ընտրելու են ՔՊ-ին, համենայնդեպս՝ ասում են, որ չեն ցանկանում ընտրել նախկիններին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան