Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ Ռուսաստան․ 15 գերիների վերադարձն աշխարհաքաղաքական նոր շերտեր է վեր հանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

15 հայ գերիների վերադարձը, որ տեղի ունեցավ շաբաթ, իրականություն դարձավ ԱՄՆ պետքարտուղարության, Վրաստանի վարչապետի ու ԵՄ գործընկերների ջանքերի շնորհիվ։ Այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց նախընտրական քարոզչության ժամանակ։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ 15 գերիների վերադարձը հայկական կողմի քաղաքականության փոփոխության, բազմավեկտորության սկզբունքով աշխատելու արդյունք է։

«Կառավարությունն արեց քայլեր, վարչապետը գնաց Փարիզ, գնաց Բրյուսել, Երևանում հանդիպեց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, և մենք արդյունքը տեսնում ենք։ Բազմավեկտոր քաղաքականության օրինակ է, որ դա ճիշտ է։ Ամեն երկիր, որ հնարավորություն ունի ազդելու Ադրբեջանի վրա, պետք է օգտագործենք», – Factor TV-ի հետ զրույցում նշում է Գրիգորյանը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը, ընդհակառակը, տեսնում է հենց ամերիկյան կողմի նախաձեռնողականությունը։ Ադրբեջանը ցանկանում է գերիներին պահելով՝ զիջումներ ստանալ Հայաստանից և, ըստ Քեռյանի, գերիների վերադարձի համար դեր է խաղացել Միացյալ Նահանգների քաղաքական ակտիվության վերականգնման գործոնը։

«Սա մի փոքր մութ ծալքեր ունի։ Հավանաբար, ամերիկյան դիվանագիտությունը փորձում է ինչ-որ ձևով ուժեղացնել իր դիրքերը կամ ստեղծել տպավորություն, որ ռուսական դիվանագիտությունն աշխատում է անարդյունավետ և ավելի շատ պաշտպանում է Ադրբեջանի շահերը»,- բացատրում է Քեռյանը։

Նախկինում գերիների փոխանակությամբ, իսկ հետագայում՝ հայ գերիների վերադարձով զբաղվում էր ռուսական կողմը, որը և միջնորդել էր եռակողմ հայտարարության ստորագրումը, որով բոլոր գերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեին։ Ռուսական կողմը, ըստ Քեռյանի, ևս կողմ է գերիների վերադարձին։

«Ես չեմ կարող ընդունել այն կարծիքը, որ ռուսները դեմ են գերիների ազատմանը, ո՛չ։ Ռուսները կողմ են, պարզապես իրենց համար ցանկալի կլիներ, որ իրենք անեին դա, և իրենց իմիջը բարձրանար»,- նշում է քաղաքագետը։

Քեռյանը չի կարծում, թե ամերիկյան ակտիվությունը կհանգեցնի ռուսական կողմի խանդին, սակայն կարող է անհանգստություն ստեղծել Ռուսաստանի համար։

Ստեփան Գրիգորյանը նույնպես հակված չէ այն մտքին, թե ռուսական կողմը կարող է այս համատեքստում հակաքայլեր անել։ Ընդհակառակը, ըստ քաղաքագետի՝ սա նաև խթան պետք է լինի Մոսկվայի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան