Դոնբասում պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մահացել է երեք ուկրաինացի զինծառայող: Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի «Հյուսիս» օպերատիվ-մարտավարական խումբը, գրում է EAdaily լրատվականը: «Այսօր՝ փետրվարի 14-ին, «Հյուսիս» օպերատիվ-մարտավարական խմբի պատասխանատվության տարածքում ՝ Նովոլուգանսկոյե բնակավայրից ոչ հեռու, դիրքեր տեղափոխվելիս, անհայտ պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով, զոհվել է միացյալ ուժերի 3 զինծառայող: Հանգամանքները քննվում են»,-ասված է հաղորդագրության մեջ: