Սնկի պես աճելու են ինքնակամ կառույցները, եթե այսօր այս նախագիծն ընդունենք․ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

«Կա մի հայտնի արտահայտություն՝ իրավախախտումից իրավունք չի կարող ծագել. հետևաբար ինքնակամ կառույցները չպետք է դառնան օրինական. սա կանոնն է, բայց կան բացառություններ»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Ներկայացված նախագիծով արգելվում է համայնքային և պետական հողերի վրա ինքնակամ կառույցի օրինականացումը:

Վարդանյանը նշեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել:

«Ինքնակամ կառույցների դեմ պետք է պայքարել արագ և արդյունավետ, բայց ինչո՞ւ ենք պայքարում հետևանքի դեմ, ինչո՞ւ պատճառի դեմ չենք պայքարում…

Ինքնակամ կառույցը մի բան է, տգեղ շինությունն այլ բան է. կան օրինական տգեղ «ասաբնյակներ» և կարող են լինել ինքնակամ գեղեցիկ կառույցներ: Պետք է ուշադրություն դարձնենք «ասաբնյակների» վրա, որոնք հնարավորություն են ունեցել օրինականացնելու, բայց որևէ իրավական տրամաբանության մեջ չի տեղավորվում այդ կառույցների այդտեղ գտնվելը»,- նշեց Վարդանյանը:

Նա նաև մտահոգություն հայտնեց՝ ընդգծելով. «Եթե այսօր այս նախագիծն ընդունենք, և այն ուժի մեջ մտնի 2022-ին, սնկի պես աճելու են ինքնակամ կառույցները:

Մանրամասները՝ տեսանյութում: