Կիմ Չեն Ընը հայտարարել է COVID-19-ի հետ կապված «լուրջ միջադեպի» մասին, որը կարող է սպառնալ երկրի անվտանգությանը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է COVID-19-ի հետ կապված «լուրջ միջադեպի» մասին, որը կարող է սպառնալ երկրի անվտանգությանը՝ չնայած համապետական հակահամաճարակային ջանքերին, գրում է Yonhap-ը։

Կորեայի Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի նիստի ժամանակ Կիմ Չեն Ընը բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել է կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ գործողություններն իրականացնելիս իրենց պարտականություններն անտեսելու մեջ:

Նրա խոսքով՝ «հիմնական գործոնը, որը խոչընդոտում է կարևոր առաջադրանքների կատարմանը, բարձրաստիճան պաշտոնյաների անկարողությունն ու անպատասխանատվությունն է»:

«Ընդհանուր կուսակցական պայքարը պետք է տարվի գաղափարական արատների և բոլոր տեսակի բացասական գործոնների դեմ, որոնք հայտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների շարքում»,- ասել է նա:

Կիմ Չեն Ընի մատնանշված «լուրջ միջադեպի» վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:

Տաթև Ֆռանգյան