Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և վերջերս նախագահ Էրդողանի՝ օկուպացված հայկական Շուշի քաղաք կատարած այցը։ «Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցին, ապա դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների համատեքստում է: Մենք այսօր …

