Մեկնարկել է «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավը. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Մեկնարկել է «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավը, որն իրականացնում է «Դի-Վի-Վի» ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Արշավի նպատակն է բարձրացնել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների մասին իրազեկվածության մակարդակը երիտասարդների և մեծահասակների շրջանում, ինչպես նաև վեր հանել Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման այն խնդիրները, որոնց լուծմանը կարող է նպաստել մեծահասակների կրթությունը (ՄԿ)։

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա ողջունել է ներկաներին և միջոցառման մասնակիցներին՝ կարևորելով մեծահասակների կրթության կազմակերպման և այդ համատեքստում տեղեկատվական արշավների ու փորձագիտական քննարկումների կազմակերպման դերը:

Ա. Մարտիրոսյանն աշխատաշուկայում մրցունակ լինելու, վերամասնագիտանալու կողքին լրացուցիչ և շարունակական կրթության առումով կարևորել է նաև հարափոփոխ աշխարհում նոր հմտությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական և թվային գործիքների կառավարման, մեդիա գրագիտության, ֆինանսական գրագիտության և այլ հմտությունների ձեռքբերումը, գիտելիքների հետ հմտությունների, արժեքների և վերաբերմունքի ձևավորումը, քաղաքացիական գիտակցության բարձրացումը: Նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայում ներդրվող հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, գիտելիքին զուգահեռ, ուղղված են հմտությունների, արժեքների և վերաբերմունքի ձևավորմանը. լրացուցիչ և շարունակական կրթության մեջ հմտությունների, արժեքների և վերաբերմունքի շեշտադրումը պետք է լրացնի այդ առումով տասնամյակներ շարունակ ֆորմալ կրթության մեջ առկա բացը:

«ԿԳՄՍՆ քաղաքականությունն ուղղված է ԿԶՆ 4-ին՝ «Ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ», բայց նաև համարում ենք, որ երիտասարդների և մեծահասակների կրթությունը ճանապարհ է մյուս ԿԶՆ-ների իրականացման համար»,- ընդգծել է փոխնախարարը։

Մեծահասակների կրթությունն առանցքային գործիք է ՄԱԿ-ի 2030 օրակարգի իրականացման համար: Կայուն զարգացման նպատակները կարևոր նշանակություն ունեն պետությունների և հասարակությունների բնականոն, ներառական և զարգացմանը միտված քաղաքականությունների մշակման, իրականացման ու գնահատման գործում։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Դի-Վի-Վի»-ին 2021-2025 թթ. Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակմանն աջակցելու համար, որը կրթության և իրազեկման միջոցով անդրադառնում է նաև ազգային մակարդակում ԿԶՆ մի շարք թիրախների:

Կայուն զարգացման նպատակների իրագործման համար 2021 թ․ հուլիս- հոկտեմբեր ամիսների ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ՝ երեք ֆորում Երևանում և Սյունիքում, հետազոտական նախագծերի իրականացում անհատ հետազոտողների կողմից, համայնքային նախագծերի դրամաշնորհ «Դի-Վի-Վի» ինթերնեյշնալի մարզային ՄԿ կենտրոնների համար (Շիրակ, Արագածոտն, Սյունիք, Տավուշ):

Այսօր կազմակերպված ֆորումին, որին մասնակցում էին հետազոտողներ, ոլորտի փորձագետներ, «Դի-Վի-Վի» ինթերնեյշնալի մարզային ՄԿ կենտրոնները, օգոստոսին կհաջորդի երկրորդը, որի ժամանակ ընտրված և ֆինանսական աջակցություն ստացած հետազոտողները կներկայացնեն իրենց հետազոտությունների նախնական արդյունքները և իրենց նախընտրած թեմայի շուրջ քննարկումներ կունենան ոլորտի փորձագետների հետ, իսկ երրորդ ֆորումը հոկտեմբերին տեղի կունենա Կապանում՝ հանրայնացնելով արդյունքները:

Զուգահեռ կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ «Դի-Վի-Վի» ինթերնեյշնալի մարզային ՄԿ կենտրոնների համար։ Մրցույթի հաղթող ՄԿ կենտրոնները կստանան ֆինանսական աջակցություն՝ իրենց կողմից ընտրված թեմայի շուրջ համայնքային նախագծեր իրականացնելու համար։

Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ անունից վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու առաջիկա ամիսներին մինչև հոկտեմբեր արշավի տարբեր բաղադրիչների արդյունավետ իրականացմանը՝ ընդգծելով 3-րդ ամփոփիչ ֆորումը 2021 թ. Երիտասարդական մայրաքաղաք Կապանում կազմակերպելու կարևորությունը:

«Վստահ եմ, որ հանրային քննարկումներն ու հետազոտությունները վստահաբար կօգնեն ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացմանը»,- եզրափակել է փոխնախարարը: