Սերգեյ Լավրովն անդրադարձել է էրդողանի այցին Շուշի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
Բոլորը

Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և վերջերս նախագահ Էրդողանի՝ օկուպացված հայկական Շուշի քաղաք կատարած այցը։

«Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցին, ապա դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների համատեքստում է: Մենք այսօր Չավուշօղլուի հետ պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուրը, օգտագործելով իր հնարավորությունները, կնպաստի հաշտվելուն, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, պայմանների ստեղծմանը, որպեսզի և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները, և՛ այլ ազգության մարդիկ այդ հողում ապրեն կողք կողքի՝ որպես բարի հարևաններ։ Եվ այդ ժամանակ ցանկացած հարց, այդ թվում՝ քաղաքական բնույթի, շատ ավելի հեշտ կլինի լուծել»,- հայտարարել է Լավրովը։

Նա նշել է, որ ջանքեր են գործադրվում առևտրա-տնտեսական համագործակցության վերականգնման ուղղությամբ։

«Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մեր համագործակցության լրացուցիչ ոլորտներից մեկն աջակցությունն է այս տարածաշրջանում առևտրատնտեսական և տրանսպորտային ուղիների վերականգնմանը։ Ժամանակին մենք աջակցել  և դրական ենք արձագանքել Էրդողանի և Ալիևի՝ տարածաշրջանի զարգացումը խթանող «երեք+երեք» մեխանիզմ ստեղծելու առաջարկին․ Անդրկովկասի երեք երկրների և երեք հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Այսօր մենք նույնպես խոսել ենք այդ մասին, և սկզբի համար լավ ծրագրեր ունենք: Այնպես որ՝ մեկ անգամ ևս կրկնում եմ՝ մենք գոհ ենք հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հարցերով սերտ և արդյունավետ համագործակցությունից»,- ասել է Լավրովը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան