Զգուշացի՛ր սմարթֆոնից․ հուլիսի 1-ից երթևեկության կանոնների խախտումները կարձանագրեն նաև քաղաքացիները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Հուլիսի 1-ից հնարավոր կլինի հեռախոսի միջոցով արձանագրել երթևեկության կանոնների խախտումները։ Ցանկացած անձ, որն ունի սմարթֆոն, կարող է հավելվածի միջոցով տեսանկարահանել կամ լուսանկարել խախտումները:

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 իրավախախտում, այդ թվում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրասնպորտային միջոցից աղբ նետելը։ Եթե խաչմերուկներում  տեղադրված են տեսախցիկներ, ապա հարակից տարածքում համակարգը թույլ չի տա արձանագրել խախտումը, իսկ տեսանկարահանելիս հավելվածն ավտոմատ  է արձանագրում  ժամանակն ու տեղանքը։

Եթե արձանագրել եք խախտում և տեսանյութը ներմուծել հավելված, սակայն կադրերում չի երևում կամ ընթեռնելի չէ ավտոմեքենայի   համարանիշը, ապա վարչական տույժ նշանակելու մասին որոշում չի կայացվի։ Եթե մեկ ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ներկայացված տվյալներով երկու անգամ վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվի, ապա դուք երկու ամսով հնարավորություն չեք ունենա օգտվել հավելվածից։ Իսկ, եթե մեկ ամսվա ընթացքում հինգ և ավելի անգամ է ձեր ներկայացրած տվյալների արդյունքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում կամ հնարավոր չի լինում նույնականացնել խախտումը կատարած անձի տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը, ապա այս դեպքում ևս երկու ամսով չեք կարողանա օգտվել համակարգից։

Հավելվածը մշակած ընկերության ներկայացուցիչ Արամ Մխիթարյանը նշում է՝ մեկ տեսագրությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը չպետք է գերազանցի 61 վայրկյանը։  Նկարահանումն ավարտելուց հետո օգտատերը հավելվածի ցանկից  պետք է ընտրի խախտման տեսակը։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը հիշում է, որ նախքան կառավարության այս որոշման ուժի մեջ մտնելը, նման նախաձեռնություն նախկինում էլ կար, սակայն մեխանիզմն այնքան էլ արդյունավետ չի եղել։ Քեյանի կարծիքով՝ այս դեպքում ևս խախտումների արձանագրման ծավալի հարցում մեծ փոփոխություն չի լինի։

Տեսանկարահանումից բացի քաղաքացիները հնարավորություն կունենան նկատած խախտումը նաև լուսանկարելու, սակայն ոչ ավելի, քան 5 լուսանկար։ Սա հատկապես վերաբերում է կայանման և կանգառի հետ կապված խախտումներին։

Հավելվածի օգտատերերին հասանելի կլինի իրենց արձանագրած խախտումների պատմությունը և դրանց հետագա ընթացքը։ Կա նաև հետադարձ կապի հնարավորություն։

Մեզ հանդիպած քաղաքացիներից փորձել ենք պարզել՝ արդյոք պատրաստ են խախտումները նկատելուն պես արձանագրել դրանք և ուղարկել ճանապարհային ոստիկանություն։

Հիշեցնենք, որ այս որոշումն ընդունվել էր Կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի նիստում: Իսկ թե որքանով արդյունավետ կլինի այն՝ պարզ կդառնա ուժի մեջ մտնելուց հետո՝ հուլիսի արդեն առաջին տասնօրյակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան