Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԶՈՒ ԳՇ հրամկազմի հետ։ Շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի փոխարեն Փաշինյանին դիմավորել է շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։ Հանդիպման մասնակիցների թվում են նաև շտաբի այն սպաները, որոնք ստորագրել են Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ։ Հանդիպմանը մասնակցել է նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որին Փաշինյանը առաջադրել է որպես շտաբի նոր պետ։ …

