ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մայիսի 17-ին հյուրընկալվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Համալսարանում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ունկնդիրներին և ՊԱՀՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին դեսպանը համառոտ ներկայացրել է Հնդկաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ԶՈՒ կառուցվածքն ու խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտում ձեռքբերումներն ու Հայաստանի հետ համագործակցության ներկա իրողություններն …

