Դատավորները չեն կարողանա կասեցնել ապօրինի կառույցի քանդման որոշումը. Հովակիմյանը՝ նոր նախագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ ազգային ժողովում քննարկվում է պետական և համայնքային սեփականության հողերում ինքնակամ կառույցներին վերաբերող նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նկատած խնդիրների, դիտարկումների, առաջարկների արդյունքում նախագծերի փաթեթից հանվել էին 4 նախագծերը և մնացել էր 1 նախագիծ՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում լրացում կատարելու առնչությամբ:

Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությամբ լուծվում է այն խնդիրը, որ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանները չէին կարողանում քանդել ապօրինի շինությունները: «Այս նախագծի ընդունամամբ լուծվում է այն հարցը, երբ բողոքարկում էին դատարան, քանդման պրոցեսը դադարեցվում էր: Երևանում այս կարգն ընդունելուց հետո դատավորները չեն կարողանա կասեցնել քանդման որոշումները: Երբ վարչական շրջանի ղեկավարը քանդման որոշում է կայացնում, դա պետք է իրագործվի: Դատական կարգով այդ գործընթացը կասեցնել չի լինի՝ այդ կարգավորումն ընդունելուց հետո»,- նշեց Վահագն Հովակիմյանը:

Նա նաև հայտնեց, որ մնացած 4 հարակից օրենքների նախագծերի կարգավորումներին առաջիկայում կառավարության նախաձեռնությամբ կտրվի ավելի համապարփակ լուծում՝ նաև հաշվի առնելով մարզերի խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում: