Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին: Նախարարը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած ոլորտներում իրականացվող աշխատանքների և ծրագրվող փոփոխությունների ուղղությունների ու նպատակների մասին: Անդրադարձ է եղել նաև «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծին և կրթության ու գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին: Նախագահն առանձնահատուկ կարևորել է …

