Նիկոլ Փաշինյանից ստացվեց «հակաքոչարյան», Քոչարյանից՝ Փաշինյանի դեմ միակ պայքարող, բայց դա «պռավալ» գնաց․ Աղասի Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանի հետ

-Պարո՛ն Մարգարյան, հատկապես խորհրդարան չանցած և, այսպես ասենք, հեղափոխության արժեքները պաշտպանող ուժերը մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, որ նա մտածված կերպով վերակենդանացրեց, ապա ԱԺ բերեց 2018-ին մերժված ուժերին՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ուժերին։ Ո՞վ և ինչո՞ւ նրանց բերեց ԱԺ։

-Հեղափոխության արժեքների պաշպանության դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը, կուսակցությունները և խմբերը ինձ մոտ տպավորություն են առաջացնում, որ չեն պատկերացնում հայաստանյան իրականությունը՝ քաղաքական և հասարակական, կտրված են մեր հանրային տրամադրություններից և պարզապես ժողովրդից։ Այսօր շատ են խոսում, որ տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը բերեց, գործոն սարքեց Քոչարյանին և այլն․․․ սա կրկնվող կարծիք է, բայց այդ թեզի ծեծվածությունը խոսում է այն մասին, որ շատերը ջանք չեն անում՝ խորանալու, վերլուծելու և հասկանալու մեր շուրջն առկա իրողությունները։ Բայց ես չեմ ուզում բացառել, որ այդ հակադրությունը՝ ներկայիս իշխանության և Քոչարյանի բևեռի, որոշակիորեն զրկեց այլընտրանքային բևեռներին ավելի շատ ձայներ ստանալու հնարավորությունից։

-Հենց այդ ուժերն են ասում, որ այդ բևեռացումը միտումնավոր էր՝ ստեղծվեց քաղաքական իրար հակադիր երկու գագաթ ընդդիմությունը կոնսոլիդացավ Քոչարյանի շուրջ, իշխանության կողմնակիցները կամ հեղափոխության աջակիցները՝ Փաշինյանի, և բոլորն այս արդյունքից գոհ են՝ մեծ ներկայացվածություն ունեն ԱԺ-ում։ Ի՞նչ տեսակետ ունեք։

-Հենց այդ է, որ բոլորը գոհ և երջանիկ չեն դրանից, նաև՝ այդ երկու բևեռներում։ «Միտումնավոր» ասվածը սուրճի բաժակ նայելու պես գործընթաց է։ Ամեն ինչ բացատրել կուլիսային պայմանավորվածություններով, դավադրություններով, դա քաղաքականություն չէ։ Քաղաքական պրոցեսներն ունեն իրենց տրամաբանությունը։ Այդ տրամաբանությունը զարգանում է հաճախ ինչ-որ հատուկ ուղղորդիչների ներքին տրամաբանությամբ, ներքին սկզբունքներով և ելակետերով։

-Այսինքն՝ այսպիսի հակադրությունը պայմանավորված էր Փաշինյանի և Քոչարյանի՝ նախորդ տասնամյակների անձնական պայքարի պատմությա՞մբ։

-Չէի ասի, թե զուտ երկու անձերի հակադրության մասին է միայն խոսքը։ Գիտեք՝ ես կփորձեմ կամ կհամարձակվեմ ենթադրել, որ եթե նույնիսկ 2018 թվականից հետո տեղի չունենար Քոչարյանի դատավարությունը և այլ իրավական պրոցեսներ, նա, այնուամենայնիվ, վերադառնալու էր քաղաքական դաշտ։ Նման փորձեր նույնիսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների ընթացքում Քոչարյանը միշտ արել է՝ իր լոբբինգային խմբերով, իր կողմնակիցներով։ Ուղղակի Սերժ Սարգսյանը բլոկավարում էր, շրջափակում էր Քոչարյանի մուտքը քաղաքական դաշտ։

-Բայց տարօրինակ չէ՞ր, որ Քոչարյանի վերադարձը տեղի ունեցավ Փաշինյանի իշխանության տարիներին։

-Դա դարձավ հնարավոր, որովհետև քանդվեց սարգսյանակական վարչակարգը, այդ ամբողջ մեխանիզմը՝ հանրային տրամադրություններ ստեղծող, քարոզչական, լրատվական, և այդ փլատակների վրա պետք է ձևավորվեին ինչ-որ խմբեր, ուժային կենտրոններ։ Այս դեպքում շատ հնարավորություն ուներ խոշոր կապիտալը։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարում Քոչարյանը և նրա մերձակա շրջապատը շարունակել են տիրապետել կապիտալին և ավելացնել, բայց այդ կապիտալը ազդեցություն չուներ քաղաքական համակարգի վրա։ Հիմա Սարգսյանը գնաց, այդ համակարգը փլուզվեց, հեղափոխությունը եղավ՝ ազատություններ և ժողովրդավարություն եղավ, և նոր եկած իշխանությունը, թերևս, այն ամրությունը չուներ, որպեսզի քաղաքական դաշտը համակարգեր։

-Դուք կանխատեսում եք անում, որ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը փլուզվելու է։ Իսկ ի՞նչ ճաքեր կան, որ այդ մտքին են Ձեզ բերել։

-Դեռ ԱԺ-ն չի էլ ձևավորվել, որ տեսնենք այդ ճաքերը։ Կձևավորվի նոր Ազգային ժողովը, և այդ ճաքերն էլ ինքնաբերաբար կձևավորվեն։ Ճաքերը սկսվում են նրանից, թե քաղաքական ինչ օրակարգով են շարժվելու։ Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ Դաշնակցության նման ավանդական կուսակցությունը միաձուլվի ինչ-որ անհասկանալի քաղաքական ծագում ունեցող մարդկանց հետ։ Ինչ-որ մի պահի այդ շահերը համընկնում են, բայց միակուռ քաղաքական թիմ՝ միայն Քոչարյանի անձի վրա հիմնված, ես չեմ պատկերացնում։ Նիկոլ Փաշինյանից ստացվեց «հակաքոչարյան», Քոչարյանից՝ Փաշինյանի դեմ միակ պայքարող, բայց դա «պռավալ» գնաց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան