Դա սուտ է․ թող մի փաստ ներկայացնեն, որ ՔՊ-ն ընտրության ժամանակ ուղղորդել է զինվորականներին. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

«Իշխանությունը երբևէ վենդետա չի արել, այդ բառը չեմ ընդունում, բայց այս 2-3 տարիների ընթացքում պետք է մի շարք գործողություններ աներ, որը չի արել, ինչն էլ հանգեցրել է հենց ժողովրդի դժգոհությանը:  Մենք ժողովրդի պահանջով ենք առաջնորդվում: Այն, որ պետք է կադրային քաղաքակնության մեջ լուրջ փոփոխություններ լինեն, զտումներ լինեն բոլոր համակարգերում, դա միանշանակ է, դա հանրության պահանջն է և իրականացվելու է»,- այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Պատերազմից հետո իրողությունը փոխվեց. ընդդիմությունը մի այնպիսի պատկեր ստեղծեց, թե ՀՀ-ում բնակչությունը չի ընդունում իշխանությանը, այդ թվում նաև Սյունիքում, ընդդիմադիր թևը այս ֆարսի համար մեծ գումարներ ծախսեց: Այս ամենից ելնելով՝ միանշանակ իշխանությունը պետք է գնար ընտրությունների՝ հասկանալու, թե կեղծը որն է, ճշմարտությունը որն է: Այդպիսի միֆեր տարածողները ջախջախիչ պարտություն կրեցին»,- նշեց իմքայլական պատգամավորը:

Անդրադառնալով մամուլում տեղ գտած լուրերին, առ այն, որ Սյունիքում,  մասնավորապես Շուռնուխում զինվորականները ուղղորդվել են ընտրություն կատարելիս, պատգամավորը  նշեց. «Դա կատարյալ սուտ է… Գորիսում, որտեղ անգամ մեկ զինվորական չի մասնակցել, ՔՊ-ն հաղթանակ է տարել՝ 2-3 անգամ ավելի ձայներով, քան ասենք «Հայաստան» դաշինքը: Եթե մեկ զինվորական ուղղորդվեր, այդ մասին հանրությունը անպայման կիմանար: Բայց կան դեպքեր, երբ զինվորականն ուղղորդվել է «Հայաստան» դաշնքի կողմից… Եթե ուղղորդվել են մեր կողմից, թող մի փաստ ներկայացնեն»,- նշեց Արմեն Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: