Գյուղացիները կովերից վարակվել են սիբիրախտով. Վանևանում խոշոր եղջերավորներին այրում են, կաթը՝ թափում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 22-ից սկսած Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքում օր չկա, որ գյուղացին չբացի անասնագոմի դուռն ու անկած անասուն չտեսնի: Վերջին օրերին համայնքում արդեն քսան կով է սատկել: Գյուղացիները պնդում են՝ իրենց համայնքում սիբիրախտ է տարածված:

Վալտեր Ասլանյանն ութսուն գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի, որից ութն անկել է, մի քանիսն էլ, ըստ նրա, սիբիրախտով են վարակված: Ֆերմերը նշում է՝ հիվանդությունը տարածվել է հարևան Տորֆավան գյուղից, որտեղ անկման դեպքեր գրանցվել էին մայիսի վերջից:

Վարդենիսի տարածաշրջանում ապրիլին սիբիրախտի դեմ պատվաստումներ են իրականացվել, գյուղացիները նշում են՝ անկման դեպքերից հետո կրկին վերսկսել են պատվաստումները, սակայն Վալտեր Ասլանյանը համոզված է, որ պատվաստման գործընթացն իրականացվել է թերի, ինչն էլ դարձել է կովերի համատարած վարակման պատճառ:

Սիբիրախտի առկայությունը Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը հաստատում է, բայց համամիտ չէ անասնատերերի հետ, որ պատվաստանյութն անհրաժեշտ չափաբաժնով չի ներարկվել:

Մինչ գյուղացիները դժգոհում են, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը ասում է՝ խնդիրն իսպառ վերացված է:

Գյուղացիները կառավարությունից փոխհատուցում են ակնկալում: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն ասում է՝ փոխհատուցման մեխանիզմներ չունեն, բայց ստեղծված իրավիճակը կքննարկեն:

Չնայած խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքերին՝ Էկոնոմիկայի նախարարությունն անասնահամաճարակային վիճակը մարզերում գնահատում է կայուն և վերահսկվող։ Այս մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Վանևանում գերատեսչության պաշտոնական հաղորդագրությանն ի պատասխան՝ սատկած եղջերավորին են մատնացույց անում:

Սիբիրյան խոցն անասուններից նաև բնակիչներին է փոխանցվել: Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ հունիսի 29-ին կատարվել է նմուշառում Տորֆավան և Վանևան համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։ Նրանք բուժում են ստանում Մարտունու բժշկական կենտրոնում:

Մինչ հետազոտությունների արդյունքները ցույց կտան, թե Վարդևանում բնակիչների ու խոշոր եղջերավորների վարակման աղբյուրը որն է, անասնատերերը շարունակում են ահազանգել, որ հիվանդությունը չի նահանջում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան